Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019թ.
Դիմիտրովի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԻՄԻՏՐՈՎ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.06.19 ԴԻՄԻՏՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆՍ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԱՐՏԱՇԱՏԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

 2019 թվականի հունիսի 3-ին Արտաշատի տարածքային վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը հանդիսավոր պաայմաններում Դիմիտրով համայնքի ղեկավար Արման Իոնանովին հանձնեց   ՀՀ Վետերանների միավորման խորհրդի նախագահ՝ գնդապետ Ս. Եսայանի կողմից տրված պատվոգիրը՝ վետերանական շարժման, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության,  դպրոցին պարբերաբար աջակցելու, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ:

09.05.19 ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ԴԻՄԻՏՐՈՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2019 թվականի մայիսի 9-ին ՝ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, Դիմիտրով համայնքը նշեց հաղթանակի օրը: Մատաղ սերունդը իր հարգանքի տուրքը մատուցեց  զոհվածներին և բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հաղթանակի  համար:

08.04.19 ԱՊՐԻԼԻ 7-Ը ԴԻՄԻՏՐՈՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

      Դիմիտրով համայնքի ակումբավարը՝ համայնքի 2019 թվականի տոնական միջոցառումների ծրագրի շրջանակներում, Սուրբ Կիրիկ և Իուլիտա եկեղեցու բակում  ապրիլի 7-ին կազմակերպել էր միջոցառում նվիրված   Մայրության  և Գեղեցկության տոնին: Համայնքի շնորհալի երեխաները երաժշտության ներքո իրենց երգերով, ասմունքներով և պարերով մեծ ուրախություն պարգևեցին համայնքի ազգաբնակչությանը: Հնչեցին ինչպես հայկական այնպես էլ ասորական  երաժշտություն, ասորական պարային խումըը իր ելույթով գեղեցկացրեց  տոնական միջոցառումը:
 

02.11.18 ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԴԻՄԻՏՐՈՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

 Դիմիտրով համայնքում մեծ շուքով նշվեցին երեք տոներ՝ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը, Ուսուցչի օրը և  Սուրբ Մկրտության տոնը: Տոնական միջոցառումը լուսաբանվել է  <<ԱՐՏԱՇԱՏ>> թերթում:

30.07.18 ԵՎՍ ՄԵԿ ՓՐԿՎԱԾ ԱՐԱԳԻԼ
Արագիլների համար Դիմիտրով գյուղը միշտ եղել է բուն դնելու սիրված վայրերից  մեկը: Նախկինում Դիմիտրով գյուղի ասորոկան եկեղեցու զանգակատան տանիքին արագիլի բուն է եղել, որը եկեղեցու վերակառուցման պատճառով հոգատար  դիմիտրովցիների ձեռքերով տեղափոխվեց մոտակա սյան վրա: Մտավախություն կար, որ արագիլները իրենց  բնի նոր վայրը չեն ընդունի: Բայց ի ուրախություն մեզ արագիլները  իրենց բունը չլքեցին: Հիմա գյուղում  բնակվում են արագիլների երեք  ընտանիք, որոնցից մեկը նորաստեղծ է, բունը գտնվում է Երևան-Արտաշատ խճուղու ձախ  կողմում երկաթգծից ոչ հեռու: 2018 թվականի հուլիսի 16-ին արագիլներից մեկը  փաթաթված լինելով թելերով չեր կարողանում թռչեր: Համայնքի բնակիչները ... Մանրամասն
12.06.18 ՄԵՐ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ ԹԵՐԹԵՐՈՒՄ

    << Արարատ>> թերթը իր էջերում լուսաբանել է սույն թվականի հունիսի 1-ի   Դիմիտրով համայնքի եկեղեցու բակում անցկացված միջոցառումը նվիրված  Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան: 

07.06.18 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԴԻՄԻՏՐՈՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

 Դիմիտրովի համայնքապետարնի, դպրոցի և մանկապարտեզի համատեղ  աշխատանքի շնորհիվ ` 2018 թվականի հունիսի 1-ին  եկեղեցու բակում, կազմակերպվել էր միջոցառում նվիրված  Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան: Երգն ու երաշտտությունը   տներից դուրս բերեցին համայնքի բնակիչներին:  Դպրոցի և մանկապարտեզի սաները, ակումբի  երգի և ասմունքի խմբակը, <<ԷՄ-ՋԻ>> պետական պարային համույթը` ղեկավար Մերի Քանքանյան, անկրկներլ պահեր պարգևեցին  բոլորին: Ուրախության տոն  էր  համայնքի երեխաների համար:

1 2 3


Բոլորը
Տեսահոլովակներ
Խաչի թափոր Դիմիտրով գյուղից դեպի Մխչյան գյուղ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ,գյուղ Դիմիտրով Մ. Մաշտոցի 5/1

(094)730000

dimitrov-gyuxapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻՄԻՏՐՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner